Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

10:15   22 Մայիս 2020    231

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 3 օրով իջեցնել ԱՄՆ դաշնային շենքերի դրոշները ի հիշատակ նոր կորոնավիրուսի զոհերի:

«Հաջորդ երեք օրերին ես կիջեցնեմ բոլոր դաշնային շենքերի եւ ազգային տեսարժան վայրերի դրոշները՝ ի հիշատակ ամերիկացիների, որոնց մենք կորցրեցինք կորոնավիրուսի պատճառով»,- նշել է ԱՄՆ առաջնորդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշատակման օրը, որը ԱՄՆ-ում նշելու են առաջիկա երկուշաբթի՝ մայիսի 25-ին, նույնպես դրոշները կիջեցվեն: «Երկուշաբթի դրոշները կիջեցվեն ի պատիվ մեր ԶՈՒ տղամարդկանց եւ կանանց, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեր երկրի»,- հավելել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները