Ճապոնիան նախատեսում է ֆինանսական աջակցություն առաջարկել Թուրքիային

10:33   22 Մայիս 2020    243

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը և տնտեսական ճգնաժամը վերահսկելու նպատակով Թուրքիային բժշկական և ֆինանսական աջակցություն է առաջարկելու։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Աբեն նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում կառուցված Չամ և Սակուրա հիվանդանոցների բացման ժամանակ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ։

«Մենք մտածում ենք ֆինանսական ներդրումների, այդ թվում՝ արտակարգ դրության պայմաններում վարկեր տրամադրելու շուրջ»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները