Իլհամ Ալիև. «Ադրբեջանում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը պետք է անողոք լինի»

16:44   21 Մայիս 2020    434

«Ադրբեջանում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը պետք է անողոք լինի»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, որը տեսակապի ձևաչափով ընդունել է Աղստաֆայի և Իմիշլիի շրջանների գործադիր իշխանության նորանշանակ ղեկավարներ Սեյմուր Օրուջևին և Էլչին Ռզաևին:

«Ես նշանակում եմ ձեզ Աղստաֆայի և Իմիշլիի գործադիր իշխանության ղեկավարների պաշտոնում: Սա մեծ վստահություն է: Դուք պետք է ձեր աշխատանքով արդարացնեք այս վստահությունը: Աղստաֆայի և Իմիշլիի գործադիր իշխանության նախկին ղեկավարները ձերբակալված են: Հանրությունը տեղեկացված է այդ մասին: Հիմա քննություն է տարվում:

Իրավապահ մարմիններն ամեն ինչ կպարզեն: Բացի Աղստաֆայի և Իմիշլիի շրջաններից՝ օրենքի խախտումներ եղել են նաև այլ շրջաններում: Մի քանի շրջանների գործադիր իշխանության ղեկավարների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը դատարկ խոսքեր չեն: Այս ուղղությամբ աշխատանքները հետագայում էլ շարունակվելու են: Ներկայումս ուսումնասիրվում է ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական գործադիր մարմինների գործունեությունը», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը պետք է անողոք լինի:



Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները