Պենտագոնը վերացրել է կորոնավիրուսից բուժվածներին զորակոչելու արգելքը

11:16   22 Մայիս 2020    241

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերացրել է կորոնավիրուսից բուժված ամերիկացիներին զորակոչելու արգելքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, ինչպես փոխանցում է Stars and Stripes թերթը, հայտարարել է Պենտագոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մեթյու Դոնովան:

«Ես չեղարկել եմ այն»,- ասել է Դոնովանը՝ նկատի ունենալով մայիսի 6-ի հրամանը կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացված նորակոչիկների վերաբերյալ: Նա նաեւ պարզաբանել է, որ հրամանագրի չեղարկումը կապված է հոսպիտալացման պատճառը մեկնաբանելու դժվարության հետ, որի կապակցությամբ մարդիկ, ովքեր հոսպիտալացվել են լուրջ բարդությունների պատճառով, կկարողանան դիմել ծառայության տարկետման համար:

«Հոսպիտալացում» հասկացությունը կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ բժիշկը գիշերը հիվանդին թողնում է հիվանդանոցում՝ նրան հետեւելու համար կամ երբ հիվանդը երեք շաբաթ գտնվում է մեդիկամենտոզային կոմայի մեջ,- բացատրել է Դոնովան:- Հետեւաբար, յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել անհատապես»:

Դոնովանը հավելել է, որ զորակոչի արգելքը շարունակում է գործել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող կամ դրական արդյունքով կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած քաղաքացիների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները