Խաշոգջիի զավակները հայտնել են, որ ներել են հոր մարդասպաններին

11:44   22 Մայիս 2020    247

2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի ընտանիքի անդամները հայտարարել են, որ ներել են մարդասպաններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Arab news-ը:

«Մենք՝ նահատակված Ջամալ Խաշոգջիի զավակներս, հայտարարում ենք, որ ներում ենք նրանց, ովքեր սպանել են մեր հորը»,-իր թվիթերյան էջում գրել է լրագրողի որդի Սալահը:

2019 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում Խաշոգջիի մահվան համար մեղադրվող 5 անձանց դատապարտել են մահապատժի, սպանության ևս երեք մասնակից դատապարտվել է 24 տարվա ազատազրկման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խաշոգջի  


Վերնագիրի այլ պիտակները