Ռուսաստանը դուրս չի գա «Բաց երկնքի պայմանագրից»

12:13   22 Մայիս 2020    224

Մոսկվան մտադիր է հետևել «Բաց երկնքի պայմանագրի» դրույթներին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գոյութուն ունեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մոտեցումը պետք է լինի պրագմատիկ: Քանի դեռ պայմանագիրն ուժի մեջ է, մենք մտադիր ենք ամբողջությամբ հետևել բոլոր իրավունքներին ու պարտականություններին, որոնք բխում են այդ փաստաթղթից»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը, արդյոք, կքննարկի՞ պայմանագրի մյուս մասնակից գործընկերների հետ ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է դուրս գալ պայմանագրից:

Գրուշկոն հույս է հայտնել, որ պայմանագրի մյուս մասնակիցները ևս բարեխղճորեն կմոտենան իրենց պարտականություներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները