Կորոնավիրուսից մահացել է Սպիտակ տան նախկին աշխատակիցը, որը ծառայել է ԱՄՆ 11 նախագահներին

13:26   22 Մայիս 2020    235

Սպիտակ տան նախկին աշխատակից Ուիլսոն Ռուզվելտ Ջերմանը, որը ծառայել է ԱՄՆ 11 նախագահներին, մահացել է կյանքի 92-րդ տարում:

Հանգուցյալի թոռնուհի Ջեմիլա Գարեթը հայտնել է, որ իր պապը Սպիտակ տանն աշխատել սկսել է որպես հավաքարար: Դա եղել է ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի օրոք: Այնուհետև նա պաշտոնի բարձրացում է ստացել 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի օրոք: Ջերմանն ավագ սպասավոր է դարձել Ժակլին Քենեդիի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսկ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, Ջերմանի հետ լուսանկարն ընդգրկել է իր վերջերս լույս տեսած հուշագրում, որը ստացել է Becoming անվանումը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 95 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.6 մլն-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները