Իլհամ Ալիև. «Աղքատների հաշվին հարստանալը մեծ անբարեխղճություն և հանցագործություն է»

16:53   21 Մայիս 2020    256

Աղքատների փողին աչք տնկելը մեծ անբարեխղճություն և հանցագործություն է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, որը տեսակապի ձևաչափով ընդունել է Աղստաֆայի և Իմիշլիի շրջանների գործադիր իշխանության նորանշանակ ղեկավարներ Սեյմուր Օրուջևին և Էլչին Ռզաևին:

«Արդեն մի քանի տարի է ստեղծվում են վարձատրվող հասարակական աշխատատեղեր և այս գործընթացը տարեցտարի ավելի լայն թափ է ստանում: Մենք սկսեցինք 30 հազարից: Այս տարի վարձատրվող հասարակական աշխատանքով պետք է ապահովվի 90 հազար մարդ և արդեն կա դրական արդյունք: Սակայն, ցավոք, գործադիր իշխանության որոշ ղեկավարների հանցավոր գործունեության պատճառով սա վերածվել է ամենակոռումպացված և կեղտոտ ոլորտի: Գործադիր իշխանության ղեկավարները յուրացրել են հասարակական աշխատանքներում ներգրավված մարդկանց աշխատավարձային քարտերը: Գործադիր իշխանության ձերբակալված ղեկավարների և նրանց մերձավորների աշխատասենյակներում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատավարձային քարտեր», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը հավելել է, որ պանդեմիայի շրջանում ողջ աշխարհում կրճատվում են աշխատատեղերը: Բոլոր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում աճում է գործազուրկների թիվը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԻլհամԱլիև  


Վերնագիրի այլ պիտակները