Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում գրանցված մահվան դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

14:14   22 Մայիս 2020    249

Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել․ մահվան ելքով դեպքերի թիվը նախօրեին ավելացել է 150-ով՝ հասնելով 3249-ի, գրում է The Guardian պարբերականը։

Նախորդ օրը երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8894 նոր դեպք։ Համավարակի սկզբից վարակակիրների ընդհանուր թիվը հասել 326 448-ի, ապաքինվածներինը՝ 99 825-ի։

Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երկրների շարքում երկրորդ տեղում է: Այն հաջորդում է ԱՄՆ-ին, որտեղ գրանցվել է 1 621 196 վարակման դեպք։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,2 միլիոն մարդ, որից 334 989-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ին և Ռուսաստանին հաջորդում են Բրազիլիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները