Վրաստանն ու Լիտվան վերականգնում են ավիահաղորդակցությունը

15:33   22 Մայիս 2020    318

«Wizz Air» ավիաընկերությունը կվերականգնի ավիահաղորդակցությունը Վիլնյուսի և Քութաիսի միջև:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան և Լիտվայից նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչյունասը:

Հաղորդվում է, որ Տուրնավան գործընկերոջ հետ զրույցի ընթացքում հայտնել է Թբրիլիսիի՝ սահմանը հուլիսի 1-ից միջազգային զբոսաշրջիկների համար բացելու մտադրությունների մասին: Նա հավաստիացրել է, որ Վրաստանում կլինեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կապված համաճարակային անվտանգության հետ:

Դրանից բացի, հաղորդվում է, որ կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները