Լուկաշենկոն խոստացել է զարգացնել հրթիռների արտադրությունը

15:42   22 Մայիս 2020    246

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ երկիրը կզարգացնի հրթիռների արտադրությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է БЕЛТА-ն:

Նրա խոսքերով, չնայած համաճարակներին, պանդեմիաներին, հիստերիային, որևէ մեկը չի չեղարկել պատերազմը, և անհրաժեշտ է դրան պատրաստվել խաղաղ ժամանակաշրջանում, որպեսզի հետո չհավաքեն դառը պտուղները: Հետևաբար, պետք է գումար ծախսել պաշտպանության վրա, չնայած ավելորդ գումար չկա:

Բելառուսի ռազմավարական խնդիրը թշնամու ռազմական ագրեսիայի դեպքում նրան անընդունելի վնաս հասցնելն է, բացատրել է Լուկաշենկոն․ «Եվ մենք պետք է հիմա ցույց տանք դա, որպեսզի նրանք, ովքեր, Աստված մի արասցե, որոշեն պատերազմել մեզ հետ, հասկանան, որ մենք կարող ենք արժանապատվորեն պատասխանել։ Այսօր սպառազինության տեսանկյունից լավագույն պատասխանը հրթիռներն են, բարձր ճշգրտությամբ զենքը»,-շեշտել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները