Պեսկովը հայտնել է, որ դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից

16:07   22 Մայիս 2020    226

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է մնալ հիվանդանոցում, որտեղ բուժում է անցնում կորոնավիրուսով վարակման պատճառով:

«Ես դեռ հիվանդանոցում եմ գտնվում»,- հայտնել է նա ՏԱՍՍ-ին:

Նրա կինը՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան, ով նույնպես հոսպիտալացվել էր կորոնավիրուսով վարակմամբ, հինգշաբթի հայտնել էր, որ արդեն դուրս է գրվել, իսկ Դմիտրի Պեսկովն ապաքինվում է:

Պեսկովի եւ Նավկայի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին: Ռուսաստանում նոր հիվանդության բռնկումից ի վեր կորոնավիրուսով, մասնավորապես, վարակվել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշեւը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան եւ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: Միշուստինը եւ Յակուշեւն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Մայիսի 19-ին ՌԴ վարչապետը, որը մինչ այդ խորհրդակցություններն անցկացնում էր հիվանդանոցից վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, վերադարձել է իր պարտականություններին եւ կրկին սկսել է միջոցառումներ անցկացնել Կառավարության տանը: Լյուբիմովան եւ Ֆալկովը նույնպես ապաքինվել են եւ վերադարձել աշխատանքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները