Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20148-ի

16:18   22 Մայիս 2020    219

Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 442-ով և հասել 20148-ի, մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր առմամբ ՝ 588 զոհ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:

«Անցած օրվա ընթացքում 442 մարդ է վարակվել, այդ թվում 29 երեխա, ինչպես նաև 74 բուժաշխատող: 127 մարդ հոսպիտալացվել է: Ինը մահվան դեպք է գրանցվել, իսկ 358 մարդ ապաքինվել է», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները