Մալայզիայի վարչապետը 14 օր կլինի ինքնամեկուսացման մեջ

16:48   22 Մայիս 2020    239

Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինն ուղարկվել է տնային կարանտինի, քանի որ կարող է վարակված լինել կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Մալայզիայի կառավարության ղեկավարն ինքնամեկուսացման մեջ կլինի 14 օր:

Ավելի վաղ նա ներկա էր եղել մի մարդու հետ հանդիպմանը, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: «Հանդիպման բոլոր մասնակիցները պետք է 14 օրյա կարանտինի անցնեն»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա  


Վերնագիրի այլ պիտակները