Իրանի դեսպան. «Մենք միասին կնշենք տոնը` Ղարաբաղի ազատագրման օրը»

17:28   22 Մայիս 2020    455

«Այս մեծ տոնի կապակցությամբ իրանական ժողովուրդը հայտարարում է համերաշխություն Ադրբեջանի Հանրապետության մուսուլմանների հետ և ընդգծում, որ նրանք միշտ աջակցել են և կշարունակեն աջակցել բարեկամ ու եղբայրական ադրբեջանական ժողովրդին և հպարտանում են այս հավերժական բարեկամությամբ ու եղբայրությամբ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է՝ Ռամազանի տոնի կապակցությամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեի՝ ադրբեջանական ժողովրդին և պետությանը հղած նամակում:

«Ամենաբարձրյալից ցանկանում եմ Ադրբեջանի Հանրապետության պետությանը և ժողովրդին փառք և մեծություն, երկու երկրների միջև բարեկամության ամրապնդում: Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք միասին տոնելու ենք տոնական իրադարձություններ, որոնք ուրախություն կբերեն ադրբեջանական ժողովրդին` «Ղարաբաղի և Ալ Քուդսի ազատագրումը: Ով, ամենակարող ընդունիր մուսուլմանների ծոմապահությունն ու աղոթքները, մեզ թույլ տուր նշել տոնակատարությունը և օգտվել այս օրհնված ամսից», - նշվում է դեսպանի շնորհավորական նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները