Պակիստանի վարչապետը հայտարարել է Կարաչիի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետաքննության մեկնարկի մասին

17:58   22 Մայիս 2020    254

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ անհապաղ հետաքննություն կսկսվի Կարաչիի մերձակայքում Airbus A-320 ուղեւորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լահորից թռչող ինքնաթիռը կործանվել է Կարաչիի օդանավակայանի մոտ: Վթարի վայր են ժամանել արագ արձագանքման բանակային ուժերը, որոնք օգնություն են ցուցաբերում քաղաքացիական վարչակազմին, եւ հինգ մարտական ​​հաշվարկ:

«Ցնցված եւ վշտացախ եմ Պակիստանի միջազգային ավիաուղիների ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Ես շփվում եմ ընկերության գլխավոր տնօրեն Արշադ Մալիկի հետ, որը մեկնել է Կարաչի, ինչպես նաեւ փրկարարների հետ տեղում, քանի որ դա այժմ գերակայություն է: Անհապաղ հետաքննություն կսկսվի: Աղոթքներ եւ ցավակցություններ զոհվածների ընտանիքներին»,- գրել է Խանը Twitter-ում:

Ավելի վաղ Պակիստանի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչը հաստատել էր, որ Կարաչիի օդանավակայանի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռում 91 ուղեւոր կար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները