Հնդկաստանում և Բանգլադեշում «Աֆման» փոթորկի հետևանքով զոհերի թիվն անցել է 80-ից

20:55   22 Մայիս 2020    235

«Աֆման» ուժգին փոթորկի հասցրած վնասներից հետո Հնդկաստանի արևելքում և Բանգլադեշում մայիսի 22-ին սկսվել են վերականգնողական աշխատանքները:

Հիմնական հարվածը հասել է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգին: Այստեղ մահերի թիվը կազմում է 72, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փոթորկի հետևանքով հազարավոր տներ քանդվել են, հեղեղվել է տեղի օդանավակայանը, բազմաթիվ տներ մնացել են առանց տանիքի, ավելի քան մեկ միլիոն տնային տնտեսություն՝ առանց էլեկտրականության: Տեղական իշխանությունները նշում են, որ փոթորկից վնասը շատ ավելի մեծ եղավ, քան կորոնավիրուսից:

Բանգլադեշում փոթորկի հետևանքով 7 մարդ է զոհվել, ավերվել են հազարավոր ֆերմաներ: Փոթորիկի արագությունը հասել է 200 կմ/ժ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները