Հայտնի է դարձել դիմակը ախտահանելու ամենահեշտ ձևը

21:02   22 Մայիս 2020    249

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների մասնագետները առաջարկություններ են արել դեմքի կրկնակի օգտագործման դիմակի ախտահանման վերաբերյալ:

Մասնագետները նշել են, որ դիմակը պետք է լվացվի տաք ջրով` օգտագործելով լվացող միջոցներ: Սովորական օճառով նույնպես կարելի է: Դրանից հետո դիմակը պետք է մանրակրկիտ չորացվի տաք օդում: Այնուհետև այն պետք է դրվի փակ տոպրակի մեջ, որպեսզի նրա մակերևույթի վրա մանրէներ կամ վիրուսներ չհայտնվեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամերիկացիները նաև նշել են, որ պաշտպանիչ դիմակ կարելի է պատրաստել հին վերնաշապիկի, շարֆի կամ բանդանայի կտորից: Միևնույն ժամանակ, փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել N95-ի նման պաշտպանիչ դիմակներից, որպեսզի այդ միջոցների պակաս չստեղծվի դրանց կարիքն ունեցող բժիշկների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները