ԱՄՆ-ում արտոնագրել են կորոնավիրուսի առաջին գենետիկ թեստը

21:14   22 Մայիս 2020    330

«Ալբերտ Էյնշտեյն» հեղինակավոր կլինիկան կորոնավիրուսի հայտնաբերման աշխարհում առաջին գենետիկ թեստն է մշակել:

Հետազոտությունն արդեն արտոնագրել են ԱՄՆ-ի տարածքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականներն ասում են, որ թեստը 100 տոկոսանոց արդյունք է ապահովում: Այն հարմար է զանգվածային ախտորոշման համար՝ միաժամանակ, կարելի է ուսումնասիրել 1 536 նմուշ, ինչը 16 անգամ ավելի բարձր է, քան ստանդարտ PCR թեստը: Նման գենետիկ թեստ առաջին անգամ է ստեղծվել:

Հետազոտությունների համար կվերցվեն թքագեղձի կամ քիթ-կոկորդի նմուշները: Մշակումը հիմնված է նոր սերնդի հաջորդականացման տեխնոլոգիայի վրա: Այն որոշում է կորոնավիրուսի հնարավոր առկայությունը`վերլուծելով ԴՆԹ-ի փոքր բեկորները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները