Պուտինը կոչ է արել աշնանը պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին

21:27   22 Մայիս 2020    268

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առողջապահության նախարարությանը կոչ է արել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին։

Ռուսաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի մասին խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարը համաձայնել է համավարակի ավարտից հետո բժշկական հաստատությունների ամբողջ ծավալով վերականգնման անհրաժեշտության հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ցանկանում եմ գործընկերների, նախևառաջ առողջապահության նախարար Միխայիլ Ալբերտի Մուրաշկոյի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սահմանափակումների ռեժիմներից աստիճանաբար դուրս գալով, որոնցում մենք դեռևս զգալիորեն գտնվում ենք, պետք է մտածել նաև մասնագետների հնչեցրած կարծիքների մասին, որոնց համաձայն՝ երկրորդ ալիքը հնարավոր է աշնանը՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերին»,- նշել Է Պուտինը: ՌԴ նախագահը կոչ է արել պատրաստ լինել իրավիճակի նման զարգացմանը։

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 448 դեպք, որոնցից 3 249-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները