Լուկաշենկոն կոչ է արել ծնկի չգալ Ռուսաստանի առջև

21:36   22 Մայիս 2020    345

Պետության ղեկավարին զեկուցել են, որ մշակվող հրթիռի փորձարկման համար, որը կարող է մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցել, դիտարկվում են Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի զինափորձարանները:

Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը առայժմ հրաժարվում է փորձարկման համար տրամադրել իր զինափորձարանները:

«Պետք չէ ռուսների առաջ ծնկի գալ։ Դա ազդանշան է. մեր մերձավոր դաշնակիցը ոչ միայն չհամաձայնեց մեզ հետ հրթիռ ստեղծել, այլև՝ զինափորձարան տրամադրել»,- կոչ է արել Բելառուսի նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները