Պակիստանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 80-ի․ ԶԼՄ-ներ

11:05   23 Մայիս 2020    163

«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի A320 Airbus ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը Կարաչի քաղաքի շրջանում հասել է 80-ի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Doon թերթը՝ հղում անելով Պակիստանի իշխանությունների ներկայացուցչին։

Ըստ թերթի տեղեկությունների, դժվար է ասել՝ արդյոք բոլոր զոհերը եղել են ինքնաթիռի ուղևորներ, թե նրանց թվում կան տան բնակիչներ, որի վրա ընկել է ինքնաթիռը։

Ավելի վաղ Սինդ նահանգի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի մամլո խոսնակ Մերանա Յուսուֆը հաղորդել էր 66 զոհերի մասին։

Ինքնաթիռը Լահոր քաղաքից թռչում էր դեպի Կարաչի: Ինքնաթիռում եղել է 91 ուղևոր և անձնակազմի յոթ անդամները: Վթարի հետևանքով փլուզվել են մի քանի բնակելի շենքեր, փլատակների տակից տեղի մոտ 20 բնակիչ է դուրս բերվել։ Վթարի վայրում աշխատում են փրկարարներն ու զինվորականները: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը կամ թռչունների հետ բախումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները