Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 7 նոր դեպք

11:26   23 Մայիս 2020    406

Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է -ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6302-ի (մայիսի 22-ին՝ 5928):

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 2936 մարդ, այս պահին բուժվում է 3257-ը:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 109 դեպք, որից այլ պատճառներով՝ 32 մահ։

Մեկ օրում մահացել է 7 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները