ԵՄ-ն դեմ է «Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն

11:56   23 Մայիս 2020    325

ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել«Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու որոշումը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Պայմանագրից դուրս գալը լուծում չէ բարդությունների հաղթահարման համար՝ կապված պայմանագրի իրականացման և այլ կողմի պահպանման հետ։ Շարունակելով Ռուսաստանին պայմանագրի լիարժեք կատարման վերադառնալու կոչ անել՝ ԱՄՆ-ին կոչ եմ անում վերանայել իր որոշումը»,-ընդգծել է Բորելը։

Նրա խոսքով՝ այդ պայմանագիրը հանդիսանում է սպառազինությունների նկատմամբ վերահսկողության առանցքային տարր։

«2002 թվականին ուժի մեջ մտնելու պահից այդ պայմանագիրը թույլ է տվել մասնակից պետությունների տարածքներում իրականացնել ավելի քան 1500 հետախուզական առաքելություն»,-ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն կուսումնասիրի ԱՄՆ-ի որոշման հնարավոր հետևանքները Եվրոպայի անվտանգության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները