Ջոնսոնի խորհրդականին կասկածում են կարանտինը խախտելու մեջ

12:17   23 Մայիս 2020    181

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդականը՝ Դոմինիկ Քամինգսը, կասկածվում է կարանտինը խախտելու մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրել են The Guardian և Daily Mirror թերթերը:

Լրագրողները պարզել են, որ Քամինգսը ծնողներին է այցելել Լոնդոնից 400 կմ հեռավորության վրա գտնվող Դարհեմ քաղաքում, երբ Բրիտանիայում կարանտին էր հայտարարված, որի ընթացքում արգելվում էր տնից դուրս գալ առանց խիստ անհրաժեշտության։ Բացի այդ, Ջոնսոնի խորհրդականը պարտավոր էր ինքնամեկուսացման մեջ գտնվել՝ կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու պատճառով:

Դարհեմ քաղաքի ոստիկանությունը հաստատել է, որ մարտի 31-ին բողոք է ստացվել Լոնդոնից ժամանած տղամարդու՝ կարանտինի հնարավոր խախտման մասին: Իսկ ծնողների հարևանները ճանաչել են Քամինգսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները