Նյու Յորքի իշխանությունները թույլատրել են 10 հոգանոց խմբերով հավաքները

12:57   23 Մայիս 2020    172

Նյու Յորքի բնակիչներին թույլ են տվել հավաքվել մինչև 10 հոգանոց խմբերով, սակայն սոցիալական հեռավորության և կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ այլ կանոնների պահպանմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է New York Post-ը:

Այսպիսով, իշխանությունները փոփոխություն են մտցրել նախապես հրապարակված կարգադրության մեջ, որը քաղաքացիներին թույլ է տալիս մինչև տասը հոգանոց խմբերով հավաքվել միայն կրոնական միջոցառումների և հիշատակի օրերի կապակցությամբ: Այժմ, համաձայն նոր կարգադրության՝ նման թույլտվություն կա մինչև 10 հոգանոց խմբերով ցանկացած տիպի միջոցառում անցկացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները