Գվատեմալայում կորոնավիրուսով պայմանավորված մտցվել է շուրջօրյա պարետային ժամ

14:31   23 Մայիս 2020    217

Գվատեմալայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակակիրների թվի աճի ֆոնին ուրբաթ ուժի մեջ է մտել շուրջօրյա պարետային ժամը եւ կտեւի մինչեւ երկուշաբթի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս ուրբաթ օրվա երկրորդ կեսին Գվատեմալան սկսել է շուրջօրյա պարետային ժամի իրականացումը, որը կտեւի մինչեւ երկուշաբթի՝ փորձելով վերահսկողության տակ վերցնել նոր կորոնավիրուսի տարածումը այն պայմաններում, երբ երկրում կտրուկ աճել է ամեն օր COVID-19-ով վարակման դեպքերի թիվը»,- նշում է Prensa Libre պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ COVID-19-ի պատճառով Գվատեմալան մի քանի օրով ցանկացած տեղաշարժման արգելք է սահմանում: Վերջին տեղեկություններով՝ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 2743 դեպք, 51 մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվատեմալա  


Վերնագիրի այլ պիտակները