Ռուսաստանում վերջին զանգը կանցկացվի առցանց ձեւաչափով

18:17   23 Մայիս 2020    208

Ռուսաստանի լուսավորության նախարարությունը մայիսի 25-ին առցանց ձեւաչափով կանցկացնի Համառուսական:

Այս տարի երկրի բոլոր շրջանավարտներին աջակցելու համար Ռուսաստանի լուսավորության նախարարության պաշտոնական կայքում եւ գերատեսչության համացանցային էջերում մեկնարկում է Համառուսական՝ «Վերջին զանգ-2020» ակցիան: Աշակերտներին սպասում են հետաքրքիր ֆլեշմոբեր, հայտնիների, հայտնի բլոգերների, կատարողների եւ հաղորդավարների հետ ուղիղ եթերներ, որոնք կներկայացնեն իրենց հիշողությունները դպրոցում անցկացրած տարիների մասին, կշնորհավորեն երեխաներին եւ շնորհակալություն կհայտնեն ուսուցիչներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լուսավորության նախարարության առցանց միջոցառումներն անցկացվում են Mail.ru Group-ի, Ուսանողական հեռուստատեսության միջազգային ասոցիացիայի եւ Աշակերտների ռուսական շարժման հետ համատեղ ու միավորում են երկրի բոլոր անկյուններում սովորողներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները