Սպիտակ տան մամուլի քարտուղարը պատահականորեն հրապարակել է Թրամփի անձնական բանկային հաշվեհամարը

18:24   23 Մայիս 2020    190

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քայլի Մաքենանին չկանխամտածված հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բանկային հաշվեհամարը, ինչպես նաեւ բանկային գաղտնաբառերը:

Մաքենանին այս զգայուն տեղեկատվությունը հրապարակել է իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը երեկ հայտարարել էր, որ Թրամփը որոշել է իր եկամուտներից 2020 թվականի համար 100 հազար դոլար նվիրաբերել ԱՄՆ առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար:

Դրանից հետո նա խցիկների առջեւ ցուցադրել է չեկը, որը ստորագրել էր ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տանից The New York Times պարբերականին հայտնել են, որ Մաքենանիի կողմից ճեպազրույցի ժամանակ չեկի ցուցադրումն օրինական էր:

Այս արարքը, սակայն, մտահոգել է Նույնականացման տվյալների գողության ռեսուրսների կենտրոնի ղեկավար Եվա Վելասկեսին, որը հայտարարել է, որ անձնական տեղեկությունների հրապարակային ցուցադրումը լավագույն պրակտիկանն չէ:

Ընդ որում՝ նա հնարավոր է համարել, որ Թրամփի հաշիվների նկատմամբ, հաշվի առնելով նրա դիրքը, ավելի շուտ ընդունվել են լրացուցիչ պաշտպանական միջոցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները