Amazon-ն իր գրասենյակներից մեկում մինչև 200 անօթևանի համար նախատեսված մշտական կացարան է բացել

18:42   23 Մայիս 2020    181

ԱՄՆ Սիեթլ քաղաքում Amazon ընկերությունն իր գրասենյակներից մեկում մինչև 200 անօթևանի համար նախատեսված մշտական կացարան է բացել։

Աղբյուրը մանրամասնում է, որ առցանց խանութը ծրագիրը կյանքի է կոչել Mary's Place ոչ առևտրային բարեգործական կազմակերպության հետ համատեղ ջանքերի շնորհիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ 58 000 քառակուսի մետր տարածքով կացարանը ընկերության գրասենյակից առանձնացված է լինելու, ուստի բնակիչների և աշխատակիցների համար առանձին մուտքեր են նախատեսված։

«Կացարանը ութ հարկ է զբաղեցնում, որում բժշկական կլինիկա և ընտանիքներին ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ գործիքներ կան»,- ինսթագմյան իր էջում գրել է Բեզոսը և շնորհակալություն հայտնել Mary's Place կազմակերպությանը՝ նման ստեղծարար գաղափարը կյանքի կոչելու համար։

Պարբերականի տեղեկություններով՝ կացարանում այժմ սոցիալկան հեռավորությունը պահելով՝ մոտ 50 ընտանիք է բնակվում, սակայն հետագայում անօթևանների թիվը կարող է հասնել 200-ի։ Նշվում է, որ կացարանը տարեկան ավելի քան 1000 ընտանիքի կկարողանա սպասարկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները