Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները

19:22   23 Մայիս 2020    172

Հունաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման պայմաններում զբոսաշրջիկներին գրավելու համար գների իջեցումներ են սպասվում։

Աղբյուրը մանրամասնում է, որ ներքին և արտաքին զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը որոշում է կայացրել հանգստացողների շրջանում մեծ պահանջարկ վայելող մի շարք ծառայություններ ու ապրանքներ ավելի մատչելի դարձնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ծրագիրը նախատեսում է կղզիների միջև թռիչքների, լաստանավային և ավտոբուսային ծառայությունների, զվարճանքների այգիների տոմսերի, ինչպես նաև ծովային զբոսանքների գների նվազեցում։

Եվս մեկ առաջարկի համաձայն՝ զեղչեր կլինեն նաև զբոսաշրջիկների սննդի, սուրճի և առանց ալկոհոլային խմիչքների համար։ Նման հնարավորության համար իշխանությունները նվազեցրել են ապրանքների հարկային դրույքաչափը՝ 24 տոկոսից հասցնելով 13 տոկոսի։

Նշվում է, որ երկրում զբոսաշրջային սեզոնը սկսվում է հունիսի 15-ից․ այս օրվանից սկսած երկրում սեզոնային հյուրանոցները կսկսեն իրենց գործունեությունը։ Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ հուլիսի 1-ից սպասվում է օտարերկրյա հանգստացողների առաջին թռիչքը երկիր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները