ԱՄՆ-ում մտադիր են 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկումն անցկացնել

21:03   23 Մայիս 2020    221

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները բարձրացրել են մոտ 30 տարվա ընթացքում առաջին միջուկային փորձարկումն անցկացման հարցը:

Այս հարցը քննարկվել է մայիսի 15-ին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը` անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մեղադրեց Ռուսաստանին ու Չինաստանին ցածր հզորությամբ միջուկային փորձարկումներ անցկացնելու մեջ: Հանդիպումը չի ավարտվել փորձարկման վերաբերյալ որևէ պայմանավորվածությամբ՝ ասել է աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ Մոսկվայի և Պեկինի համար ցուցադրելը, որ Միացյալ Նահանգները մտադիր է «փորձարկում իրականացնել», կարող է օգտակար լինել բանակցությունների տեսանկյունից, քանի որ Վաշինգտոնը ձգտում է կնքել եռակողմ գործարք և կարգավորել միջուկային խոշոր տերությունների զինանոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները