Տոկիոյում կրկին ռեկորդ է սահմանվել կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազագույն ցուցանիշով

21:35   23 Մայիս 2020    286

Տոկիոյում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ընդամենը 2 նոր դեպք է գրանցվել:

Նախօրեին Ճապոնիայի մայրաքաղաքում վարակման 3 նոր դեպք էր արձանագրվել: Ողջ երկրում անցած օրվա ընթացքում 26 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17 281-ի:

Մահվան ելքով դեպքերն ավելացել են 11-ով՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 838-ի: Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները նույն մակարդակի վրա են պահպանվում Ճապոնիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի իշխանությունները մայիսի 21-ին հայտնել են արտակարգ դրության վաղաժամ չեղարկման մասին երեք պրեֆեկտուրաներում՝ Կիոտոյում, Օսակայում և Հյոգոյում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները