ՆԱՏՕ-ն ՌԴ-ին կոչ է անում հանել Վրաստանի հետ սահմանին դիտորդական թռիչքների սահմանափակումները

09:45   24 Մայիս 2020    217

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հանել Վրաստանի հետ սահմանին դիտորդական թռիչքների սահմանափակումները:

Բացի այդ, Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է անում Ռուսաստանին վերացնել Կալինինգրադի մարզում տեսչական թռիչքների սահմանափակումները, ինչպես նաև վերադառնալ «Բաց երկնքի մասին» պայմանագրի լիարժեք իրականացմանը, ինչը թույլ կտա պահպանել այս համաձայնագիրն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դրանից դուրս կգա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ռուսաստանը երկար տարիներ սույն պայմանագրի գործողությանը չհամապատասխանող սահմանափակումներ է մտցրել, ներառյալ՝ Կալինինգրադի մարզում տեսչական թռիչքները, սահմանափակել է վրացական սահմանի հարևանությամբ թռիչքները»,- ասել է նա՝ ընդգծելով, թե ՌԴ-ն խախտել է պայմանագրի պայմանները:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև հայտարարել է, որ կարող է վերանայել իր որոշումը, եթե Ռուսաստանը հետևի պայմանագրի կատարման դրույթներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները