«Նախագահի դուստրը». Բիլ Քլինթոնը դետեկտիվ վեպ կգրի

10:54   24 Մայիս 2020    187

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, գրող Ջեյմս Փաթերսոնի համահեղինակությամբ, կգրի դետեկտիվ երկրորդ վեպը՝ «Նախագահի դուստրը»:

Հեղինակներին արդեն անվանել են «նախագահական թրիլլերի վարպետներ», հայտնում է Publishers Weekly-ն:

Գիրքը կանդրադառնա Սպիտակ տան նախկին ղեկավարի դստեր առևանգմանը:

Վեպը նախատեսվում է լույս ընծայել 2021 թվականի հունիսին: Գիրքը կհրապարակվի զուգահեռաբար թղթե, աուդիո և էլեկտրոնային տարբերակներով:

Նոր ստեղծագործությունը կհրատարակվի Alfred A. Knopf и Hachette հրատարակչությունում, որտեղ 2018 թվականին հրատարակվել է 73-ամյա Քլինթոնի և Փաթերսոնի դեբյուտային «Նախագահն անհետացել է» վեպը:

«Հաճելի էր մեր առաջին գրքի հանդեպ խանդավառ արձագանքը տեսնելը, և ես իսկապես ուզում եմ, որ «Նախագահի դուստրը» ընկնի ընթերցողների ձեռքը, նրանք չեն հիասթափվի»,- շեշտել է Ջեյմս Փաթերսոնը:

Առաջին գիրքը վաճառվել է ավելի քան 3,2 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Քլինթոն  


Վերնագիրի այլ պիտակները