Բացահայտվել են նացիստական առաջնորդ Հենրիխ Հիմմլերի կալանավորման մանրամասները

11:23   24 Մայիս 2020    213

Մեծ Բրիտանիայում բացահայտվել են ՍՍ-ի ռեյխսֆյուրեր և Հոլոքոստի կազմակերպիչ Հենրիխ Հիմմլերի կեղծված փաստաթղթերը, որոնցով նա փորձել է փախչել:

Ըստ դրանց կարելի է որոշել Ադոլֆ Հիտլերի մտերիմ համախոհներից մեկի կալանավորման մանրամասները՝ հաղորդում է Բի-Բի-Սի-ն:

Պարբերականը գրում է, որ 1945 թվականի մայիսի 22-ին, երբ Հիմմլերին իր երկու ընկերների հետ ձերբակալել են, նա ներկայացրել է անձնագիր, որում նշվել է որպես Հենրիխ Հիզինգեր, ունեցել է այլ կոչում և այլ ծննդյան թիվ: Սակայն բրիտանական ռազմական հետախուզությունը փաստաթղթում նկատել է այն նույն կնիքը և ստորաբաժանման մանրամասները, որոնք օգտագործել է ՍՍ-ն, և ռեյխսֆյուրերին ձերբակալել են:

Հաղորդվում է, որ այժմ Հիմմլերի կեղծված անձնագիրը կպահվի Շեֆորդի ռազմական թանգարանում` Անգլիայի Բեդֆորդշիր շրջանում: Դա բրեկետների հետ միասին, որը նացիստը կրել է կալանքի ժամանակ, փոխանցել է փոխգնդապետ Սինդի Նոաքսի զարմուհին, որը, ինչպես ենթադրվում է, հարցաքննել է ռեյխսֆյուրերին նրա մահից առաջ:


Հայտնի է, որ 1945 թվականի մայիսի 23-ին Հենրիխ Հիմմլերը Մեծ Բրիտանիայում հարցաքննության ժամանակ ինքնասպան է եղել: Համարվում է, որ նա կուլ է տվել կալիումի ցիանիդի ամպուլա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները