Աբեի ղեկավարության օրոք Ճապոնիայի կառավարության վարկանիշն անկում է ապրել 27 տոկոսով

11:42   24 Մայիս 2020    209

Վարչապետ Սինձո Աբեի օրոք Ճապոնիայի կառավարության վարկանիշն անկում է ապրել մինչեւ 27 տոկոսով, հայտնել է «Մայնիթի» թերթը սեփական հետազոտության արդյուքնում։

Մայիսի 6-ին անցկացված հետազոտության ընթացքում կառավարության վստահության վարկանիշը կազմել է 40 տոկոս։

Ընդ որում՝ կառավարության նկատմամբ անվստահության վարկանիշն աճել է 45 տոկոսից մինչեւ 64 տոկոս։ Հիմնական պատճառը Տոկիոյի գլխավոր դատախազ Հիրոմա Կուրոկավայի շուրջ սկանդալն էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նաեւ երկրորդ դեմքն է ազգային դատախազության համակարգում եւ հիմնական թեկնածուն էր երկրի գլխավոր դատախազի պաշտոնին։ Չնայած երկրում գործող արտակարգ դրության ռեժիմին, երբ իշխանությունները կոչ էին արել բնակչությանը գիտակցաբար մոտենալ եւ կրճատել շփումները 70-80 տոկոսով, դատախազ Կուրոկավան երկու անգամ հյուրընկալվել էր իր ծանոթ լրագրողին, որտեղ եւս երկու լրագրողների հետ նա խաղացել էր մաջոնգ փողի դիմաց։ Ճապոնիայում մոլախաղերն արգելված են։ Ընդ որում՝ պարզվել է, որ այդպիսի հանդիպումները տեղի են ունեցել ամսական 2-3 անգամ վերջին երեք տարիների ընթացքում։ Մեկ դրույքաչափը կազմել է ավելի քան 20 հազար իեն (շուրջ 186 դոլար)։

Սկանդալային իրավիճակը տեղի է ունեցել, երբ խորհրդարանում քննարկվել են դատախազության մասին օրենքում փոփոխությունները։ Ընդդիմության ուշադրությունը գրավել էր կենսաթոշակի անցնելու տարիքի երկարաձգումը։ Ընդդիմադիրների կարծիքով՝ այդ փոփոխությունը ներդրվել էր կատուկ Կուրոկավայի համար, որին դիտարկում էին երկրի գլխավոր դատախազի պաշտոնի համար։ Վարչապետն արդեն հայտարարել է, որ, ըստ ամենայնի, օրինագիծը կվերանայվի իրավիճակի փոփոխության կապակցությամբ։ Ուրբաթ Կուրոկավան հրաժարանի դիմում է ներկայացրել, որը հաստատվել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները