Իրանական վառելիք տեղափոխող առաջին տանկերը մուտք է գործել Վենեսուելայի ջրեր

12:07   24 Մայիս 2020    219

«Ծովային երթևեկության տվյալների կենտրոնի» (Marinetraffic) կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ իրանական Fortune տանկերը մուտք է գործել Վենեսուելայի տարածքային ջրերում հատուկ տնտեսական գոտու տարածք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Parstoday-ը։

Հաղորդումների համաձայն, Վենեսուելայի նավատորմը ռազմաօդային ուժերը ուղեկցում են իրանական նավթային տանկերին:

Ռուսական Russia Today ցանցը հաղորդել է, որ ամերիկյան Ադամ Ջոզեֆը ռազմանավը, մինչև Վենեսուելայի հատուկ տնտեսական գոտի մուտք գործելը, հետապնդում էր իրանական տանկերին:

Իրանական նավթի ևս չորս տանկերներ Քլավելը, Ֆորեսթը, Ֆոքսոնը և Պետոնիան նույնպես գտնվում են Վենեսուելայի ճանապարհին:

Ավելի վաղ, Վաշինգտոնը սպառնացել էր ուժ կիրառել դեպի Վենեսուելա նավարկող իրանական հինգ տանկերների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները