Գրանցվել է կորոնավիրուսից մահացության վտանգավոր աճ Բրազիլիայի աբորիգենների շրջանում․ զեկույց

12:51   24 Մայիս 2020    218

Բնիկ բրազիլացների շրջանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացության թիվը հասնում է ահասարսուռ մասշտաբների, հաղորդում է CNN-ը։

Հատկապես վտանգված է այն աբորիգենների կյանքը, որոնք բնակվում են հիվանդանոցներից եւ ամենաանհրաժեշտ ենթակառուցվածքներից հեռու։

Նրանց մահացության մակարդակը երկու անգամ ավելին է, քան Բրազիլիայի մնացած բնակչության շրջանում՝ ըստ Articulation of Indigenous Peoples of Brazil իրավապաշտպան կազմակերպության հետազոտության արդյունքների։

APIB-ի տվյալներով՝ աբորիգենների շրջանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակման 980 դեպք եւ առնվազն 125 մահ, ինչը նշանակում է, որ աբորիգենների շրջանում մահացությունը կազմում է 12.6 տոկոս, մինչդեռ ընդհանուր առմամբ երկրում Covid-19-ով վարակվելու հետեւանքով մահացությունը 6.4 տոկոս է։

Կազմակերպությունը նշում է, որ Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաստատել է վարակման միայն 695 դեպք եւ կորոնավիրուսի հետեւանքով մահվան 34 դեպք, քանի որ նրանք ստուգել են աբորիգենների միայն փոքր մասի առողջական վիճակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները