Թալիբները հայտարարել են Աֆղանստանում Ուրազ-բայրամի ժամանակ կրակի դադարեցման մասին

13:08   24 Մայիս 2020    191

«Թալիբան» արմատական շարժումը շաբաթ օրը` մայիսի 23-ին, հայտարարել է, որ այս կիրակի դադարեցնում է կրակը՝ ի պատիվ Ուրազ-բայրամ տոնի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաալիքը` վկայակոչելով թալիբների հայտարարությունը:

Ալիքի տվյալներով` հայտարարության մեջ ասվում է, որ թալիբները հարձակում չեն գործի երեք օր: Միաժամանակ նշվում է, որ նրանք պատրաստ են ցուցաբերել դիմադրություն, եթե իրենց դիրքերը գրոհեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները