Վատիկանում՝ հունիսի 1-ից, կբացվեն թանգարանները

13:52   24 Մայիս 2020    211

Վատիկանի թանգարանները, շուրջ երեք ամսյա ընդմիջումից հետո, հունիսի 1-ից կբացվեն այցելուների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես Իտալիայի, այնպես էլ Վատիկանի տարածքում գտնվող բոլոր թանգարանները կձեռնարկեն սոցիալական հեռավորության եւ հիգիենայի պահպանման խիստ միջոցներ: Մուտքի մոտ այցելուները կջերմաչափվեն և եթե ջերմությունը, բարձր է 37,5-ից, ապա այցելուի մուտքը չի թույլատրվի թանգարան։

Այցելուները նաև պետք է պարտադիր դիմակներ կրեն թանգարաններում գտնվելու ամբողջ ընթացքում և միմիյանց միջև հեռավորություն պահպանեն առնվազն մեկ մետր։ Թանգարանների ներսում բժշկական հերթապահության կսահմանվի։

Ի դեպ նշենք, որ մուտքը հնարավոր կլինի միայն առցանց տոմսերի միջոցով։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները