ԱՄՆ-ում պատրաստվում են ստեղծել համավարակներին հակազդող պետական կառույց. Politico

17:58   24 Մայիս 2020    195

Միացյալ Նահանգների իշխանության վերին էշելոնում դիտարկվում է աշխարհում համավարակների հակազդման հատուկ մարմնի ստեղծում։

Նախնական տվյալներով՝ այն ստեղծվելու է ոչ թե առողջապահության համակարգի ներսում, այլ պետքարտուղարության կազմում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնի է դարձել Politico կայքին։

Այս հարցի վերաբերյալ քննարկումները ընթանում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում։ Ընդ որում՝ առաջին իսկ քննարկումների ընթացքում արդեն հակազդեցություն կա ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ, USAID) կողմից։ Պատճառն այն է, որ այդպիսի կառույցի ստեղծման հետևանքով գործակալությունը կզրկվի զգալի ֆինանսական մուտքերից։

Նոր կառույցը, ըստ հայտնի դարձած տեղեկությունների, զբաղվելու է աշխարհում նոր համավարակների վերաբերյալ բոլոր հարցերով։ Հավանական է համարվում, որ այն կստանձնի նաև այնպիսի գործառույթներ, որոնց համար ԱՄՆ-ն ֆինանսավորում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ինչն էլ սպառնում է դադարեցնել։

Հավանական է, որ հենց այդ գումարը կտրամադրվի նոր կառույցի ֆինանսավորմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները