Երկրի վրա մարդու հայտնվելու հանելուկը լուծված է

18:37   24 Մայիս 2020    203

Սթենֆորդի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տիեզերական ճառագայթները կարևոր դեր են խաղացել Երկրի վրա կյանքի զարգացման մեջ:

Հետազոտության արդյունքների համաձայն, որ հրապարակվել է Astrophysical Journal ամսագրում, բարձրէներգետիկական մասնիկները, որոնք ռմբակոծում են մոլորակի մթնոլորտը, կարող են ազդել կենսաբանական միացությունների քիրալության վրա` հատկություն, որի դեպքում մեկ մոլեկուլը նույն նյութի այլ մոլեկուլների հայելային պատճենն է: Արդյունքում ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն և ամիանաթթուները դարձել են ավելի կայուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մոլեկուլները, որոնք ունեն միևնույն քիմիական կազմը, բայց միմյանց հայելային պատճենն են, կոչվում են էվանտոմներ: Այն փաստը, որ կենդանի օրգանիզմներում միևնույն տեսակի գրեթե բոլոր մոլեկուլները ունեն միևնույն քիրալությունը, բայց ոչ այլ, գիտնականները բացատրել են հիմնարար ֆիզիկական փոխազդեցություններով, սակայն ճշգրիտ պատճառը մինչև այժմ մնում է չլուծված հանելուկ:

Նոր աշխատանքի հեղինակների կարծիքով` որոշակի կոնֆիգուրացիայով մոլեկուլների ընտրությունը կախված է եղել բևեռացման ճառագայթումից, որի արդյունքում միացություններում մուտացիան ավելի արագ է ընթացել, քան նրանց հայելային պատճեններում: Տիեզերական ճառագայթների կազմում բարձրէներգետիկական մասնիկները Երկրի մթնոլորտի վերին շերտերում բախվել են ազոտի կամ թթվածնի հետ` տեղիք տալով վեր հասնող մյուոնների հոսքի: Մյուոնները ստիպել են աջակողմյան ԴՆԹ-ին և ԴՆԹ-ին մուտացիայի և, հետևաբար, էվոլյուցիայի ենթարկվել ավելի արագ` դրանք դարձնելով ավելի կայուն և հարմար կենդանի օրգանիզմների համար:

Հետազոտողները ենթադրում են, որ հենց դրա պատճառով է քիրալության մեխանիզմը ամբողջությամբ միանման բոլոր կենսաբանական մոլեկուլների համար ամբողջ տիեզերքում: Այսինքն` ԴՆԹ կազմում ածխաջրերը ունեն աջակողմյան կոնֆիգուրացիա ինչպես Երկրում, այնպես էլ այլ մոլորակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Երկիր  


Վերնագիրի այլ պիտակները