2016 թվականին ուզում էի լքել Իսպանիան․ Մեսսի

19:05   24 Մայիս 2020    534

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ մտադիր էր թիմը լքել 2016թ. ամռանը, երբ Կատալոնիայի դատարանը մեղավոր ճանաչեց խաղացողին և նրա հորը՝ 2007-2009թթ. ընթացքում 4 միլիոն եվրո հարկեր չվճարելու մեջ:

«Այդ ժամանակ ես ուզում էի հեռանալ: Ոչ թե այն պատճառով, որ ես ցանկանում էի լքել «Բարսելոնան», այլ այն պատճառով, որ ուզում էի լքել Իսպանիան: Ես զգացի, որ ինձ անարդարացի են վերաբերվում», – ասել է Մեսսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարձակվողը հավելել է, որ ինքը պաշտոնական առաջարկ չէր ստացել այլ ակումբի կողմից: «Բոլորը գիտեին, որ իրականում ես ուզում եմ մնալ», – եզրափակեց իր խոսքը Մեսսին:

2016թ. Մեսսին և նրա հայրը դատապարտվել էին 21 ամսվա ազատազրկման: Քանի որ պատիժը երկու տարուց պակաս էր, և ոչ ֆուտբոլիստը, ոչ նրա հայրը նախկինում դատապարտված չէին, իսպանական օրենսդրությամբ այդ պատիժը սահմանափակվում է փորձաշրջանով ՝ առանց ազատազրկման: Միևնույն ժամանակ դատարանը տուգանեց ֆուտբոլիստին 2 միլիոն եվրոյով, իսկ նրա հորը՝ 1,5 միլիոն եվրոյով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեսսի  


Վերնագիրի այլ պիտակները