Կորոնավիրուսի պատճառով մոտ 39 միլիոն մարդ ԱՄՆ-ում կորցրել է աշխատանքը

20:02   24 Մայիս 2020    185

Կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված կարանտինային պայմաններով պայմանավորված, Միացյալ Նահանգներում մոտ 39 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը։

Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ Աշխատանքի նախարարության ներկայացրած տվյալները։

Միայն անցյալ շաբաթ գործազուրկ է դարձել ավելի քան 2,4 միլիոն մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջին յոթ շաբաթների ընթացքում գործազրկության նպաստ ստանալու համար հայտերի թիվը սկսել է նվազել, սակայն նախապանդեմիական շրջանի համեմատ այն ավելացել է 10 անգամ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները