Չինաստանի ԱԳ նախարարը կանխատեսել է աշխարհի ապագան կորոնավիրուսի համավարակից հետո

21:06   24 Մայիս 2020    192

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին համարում է, որ աշխարհն այլեւս փոփոխվել է կորոնավիրուսի համաճարակից հետո։

Նրա խոսքով՝ «պատմությունն առաջ է գնում», իսկ մարդկությունը զարգացել եւ առաջընթաց է ապրել աղետների դեմ պայքարում, հաղորդում է ՄԿ-ը։

Ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ նա պատմել է աշխարհի ապագայի վերաբերյալ Չինաստանի կարծիքի մասին։ Պեկինը գտնում է, որ «քանի դեռ բոլոր երկրները սատարում են ճիշտ ընտրություն եւ ճիշտ ուղղություն, մեր աշխարհի ապագան ավելի պայծառ կլինի համաճարակին հաղթելուց հետո»։

Այսպես, գլոբալիզացիան անխուսափելի միտում կդառնա, որը կնպաստի աշխարհի զարգացմանը, ինչպես նաեւ մարդկության առաջխաղացմանը։ Իսկ գլոբալիզացիան մերժելու ու պրոտեքցիոնիզմը վերականգները փորձերը չունեն ապագա, համարում է Վան Ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել, որ անկախ նրանից, թե որքան հզոր է երկիրը, ոչ ոք չի կարողանա միայնակ հաղթարարել այդպիսի մարտահրավերը։ Այդ կապակցությամբ, նրա խոսքով, անհրաժեշտ է վճռական կերպով պաշտպանել ու զարգացնել մուլտիլատերալիզմը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները