Իրանում 107-ամյա կին է ապաքինվել կորոնավիրուսից

21:58   24 Մայիս 2020    233

Կորոնավիրուսով վարակվելուց հետո Իրանում 107-ամյա կինն ապաքինվել է, հաղորդում է IRNA գործակալությունը:

«Շազենդ քաղաքից հոսպիտալացված 107-ամյա կինը հաղթել է կորոնավիրուսին»,-IRNA գործակալությանն է հայտնել Արաղ քաղաքի բժշկական գիտությունների համալսարանի մամուլի քարտուղար Յասեր Ղորբանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով, կնոջ վիճակը գնահատվում է բավարար, սակայն հաշվի առնելով տարիքը, որոշում է կայացվել նրան մի քանի օր էլ պահել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, քանի դեռ նա լիովին չի ապաքինվել:

Փետրվարի 19-ից մինչ օրս Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 133,5 հազար մարդ, որոնցից մոտ 7,4 հազարը մահացել են: Ապաքինվել է ավելի քան 104 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները