Շվեդիայում գործարկվել է առաջին 5G ցանցը

22:20   24 Մայիս 2020    225

Շվեդիայում կիրակի առաջին անգամ գործարկվել է 5G բջջային կապի նոր սերնդի կոմերցիոն ցանցը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այն գործարկել է Tele2 հեռուստահաղորդակցական ընկերությունը:

«Այսօր մեծ օր է, մենք կարող ենք ցուցադրել առաջին 5G հանդիպումները Շվեդիայում՝ Ստոկհոլմում, Մալմյոյում, Գյոթեբորգում», -ասել է հեռուստահաղորդակցական ընկերության ղեկավար Անդերս Նիլսոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նորագույն տեխնոլոգիան ապահովում է տեղեկության փոխանցման արագությունը 1 ԳԲ/վայրկյանի մակարդակում, ինչը մոտ 4 անգամ ավելի բարձր է, քան 4G սերնդի պարագայում:

Հինգերորդ սերնդի բջջային կապն ապահովում է առավել բարձր արտադրողականություն: Տվյալների փոխացման ռեկորդային արագությունը հասել է 25 ԳԲ/վայրկյանի, ինչը թույլ տվել իրական ժամանակի ռեժիմում տեսանյութեր հեռարձակել 8K (Ultra HD) կետայնությամբ: Շվեդիան առաջին երկիրն է, որը փորձնական տարբերակով գործարկել է 5G ցանցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները