Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվով 6-րդն է աշխարհում

22:35   24 Մայիս 2020    509

Հայաստանը մայիսի 24-ի դրությամբ 1 միլիոն բնակչի հաշվով վարակման նոր դեպքերի թվով 6-րդն է աշխարհում։ Մասնավորապես, այս ցուցանիշը Հայաստանի դեպքում 126 է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում է Our World in Data կայքը։ Այս ցուցանիշով Հայաստանից առաջ են գտնվում Քաթարը (601 դեպք), Բահրեյնը (228 դեպք), Քուվեյթը (210 դեպք), Չիլին (184 դեպք) եւ Սան Տոմե և Պրինսիպին (182 դեպք)։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 24-ի ժամը 11-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 359 եւ մահվան 4 նոր դեպք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները