Նեթանյահուն խնդրել է իր գործով դատավարությունը հեռարձակել հեռուստատեսությամբ

09:24   25 Մայիս 2020    193

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կպահանջի դատարանում իր գործով լսումների ուղիղ հեռարձակում հեռուստաեթերով, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

«Ես խնդրում եմ, որպեսզի ամեն ինչ ցուցադրվի ուղիղ եթերով և առանց գրաքննության․ հեռուստադիտողը պետք է ամեն ինչ իմանա»,- ասել է Նեթանյահուն լրագրողներին։

Վարչապետը ժամանել է Երուսաղեմի դատարան, որտեղ մեկնարկում է դատավարությունը, որում նա մեղադրվում է կոռուպցիայի, ֆինանսական խարդախությունների և այլ հանցագործությունների մեջ:

«Ես եկել եմ այստեղ գլուխս բարձր և հպարտ կեցվածքով»,- ասել է Նեթանյահուն։

Ենթադրվում է, որ դատավարությունը երկար կտևի. Նեթանյահուի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ պաշտպանական ռազմավարության որոշման համար իրենցից մի քանի ամիս կպահանջվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները